Դերասանուհի Իրինա Գորբաչովան պատմել է Քսենիա Սոբչակի նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքի մասին
Ռուս դերասանուհի Իրինա Գորբաչովան խոստավանել է, որ մինչեւ վերջերս անբարեհաճ վերաբերմունք է ունեցել հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի նկատմամբ։ Արտիստի հետ հարցազրույցը հրապարակվել է բլոգեր Սերգեյ Մեզենցեւի YouTube-յան ալիքում։
Նա լրագրողի պահվածքից իր զայրույթը համեմատել է նրա հետ, թե ինչպես են մարդիկ սովորաբար արձագանքում Օլգա Բուզովային, որին մեղադրում են ձայնի բացակայության համար։ «Ես հիշում եմ, որ Սոբչակն ինձ զայրացնում էր ու նյարդայնացնում»,- հայտնել է դերասանուհին։
Ժամանակի ընթացքում արտիստը հասկացել է, որ իրեն մարդկանց այն հատկանիշներն են զայրացնում, որոնք բնորոշ են իրեն։ Նա հաղորդավարուհուն քամելեոն է անվանել ու հայտարարել, որ իրեն դուր չի գալիս, երբ ինքն էլ այպես վարվում ու դավաճանում իրեն։ Գորբաչովան ուշադրություն է հրավիրել, որ յուրաքանչյուր հարցազրույցի ընթացքում Սոբչակը հարմարվում է հյուրին եւ նույնիսկ համապատասխան հագուստ ընտրում։
Արտիստն ինչ-որ պահի որոշել է, որ հարկավոր է դադարել նյարդայնանալ լրագրողի պահվածքից։ «Վերջ, նա աշխատում է, գումար վաստակում։ Ես սկսեցի նրան դիտարկել որպես իրադարձություն ու որպես երեւույթ։ Մարդն ինչ-որ դաժան ճանապարհ է անցել, որը լրջորեն ազդել է նրա վրա»,- ասել է դերասանուհին։ Նա ենթադրել է, որ Սոբչակը բազմաթիվ բարդույթներ ունի։
2020թ․-ի ամռանն Իրինա Գորբաչովան հանրությանը ներկայացրել է իր սիրելիին։ Նա Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում բռնել է «Quest Pistols» խմբի նախկին մենակատար Անտոն Սավլեպովի ձեռքը։