Տուխել․ Շատ եմ հարգում Լեմպարդին, բայց ակումբի որոշման հետ ոչ մի առնչություն չունեմ
Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է անգլիացի Ֆրենկ Լեմպարդի հեռացումը անգլիական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից եւ իր նշանակումը։
«Հարգում եմ Լեմպարդին, նրա կատարած աշխատանքն ու ժառանգությունը «Չելսիում», բայց ակումբի որոշուման հետ ոչ մի առնչություն չունեմ։
Ես ոչ մի կասկած չունեի, որ պետք է օգտագործեմ այս հնարավորությունը, քանի որ այս ակումբում կա անհատների, փորձի եւ ինտելեկտի համակցություն։ Այսպիսի պայմաններում աշխատելը հաճելի է։ Ինձ տվել են այս շանսը, եւ ես այստեղ եմ»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն։
Տուխելն առաջին գերմանացի գլխավոր մարզիչն է «Չելսիի» պատմության մեջ։ Դեկտեմբերին նա հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից, որը գլխավորում էր 2018 թվականից: Նախկինում Տուխելը գլխավորել է նաև գերմանական «Մայնցն» (2009-2014) ու Դորտմունդի «Բորուսիան» (2015-2017):