Ջարեդ Լետոն հիշել է «Օսկար»-ի կորցրած արձանիկի մասին
Ամերիկացի դերասան Ջարեդ Լետոն հիշել է, որ կորցրել է «Օսկար»-ի իր արձանիկը։ Այդ մասին նա պատմել է երեկոյան շոուի վարող Ջեյմս Կորդենին։ Հարցազրույցի ձայնագրությունը հրապարակվել է «The Late Late Show with James Corden» YouTube-յան ալիքում։
Լետոն խոստովանել է, որ արձանիկն «անհետացել է առեղծվածային ձեւով» Լոս Անջելեսի նոր բնակարան տեղափոխվելուց հետո։ «Երեք տարի է՝ գիտեմ, որ այն կորել է։ Ես չգիտեի դրա մասին եւ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կուզենար ինձ հայտնել այդ մասին»,- պատմել է արտիստը։ Նա նշել է, որ հավաքների ընթացքում ինչ-որ մեկը կարող էր գողանալ այն։
Լետոն ընդգծել է, որ անկախ որոնումներից չի հաջողվել գտնել մրցանակը, սակայն հույս է հայտնել, որ արձանիկը հուսալի ու հոգատար ձեռքերում է։ «Դա արժեքավոր իր է, դժվար թե ինչ-որ մեկը պատահաբար այն աղբամանը նետած լինի։ Հույս ունեմ՝ դրա նկատմամբ հոգ են տանում»,- ասել է դերասանը։ Նա նաեւ խոստովանել է, որ մի անգամ մրցանակը հարվածել է աստիճանի բազրիքին, ինչի արդյունքում մրցանակի վրա փոս ընկած տեղ կա։
Ջարեդ Լետոն «Օսկար» մրցանակի է արժանացել «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Գնորդների դալլասյան ակումբ» կինոժապավենում խզաղացեխ դերին համար 2014թ․-ին։ Նա նաեւ հայտնի է որպես «Thirty Seconds to Mars» խմբի վոկալիստ։