ԵՄ-ն կրճատել է արտաքին երկրների ցանկը, որոնց հետ նախատեսվում է բացել սահմանները
Եվրամիությունը որոշել է կրճատել երկրների ցանկը, որոնվց վերաբերյալ նախատեսվում է սահմանների փուլային բացում: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:
Այսպիսով, ցուցակը կրճատվել է՝ կազմելով վեց երկիր: Ճապոնիան հանվեց ցուցակից:
Նշվում է, որ ցուցակում մնացել են յոթ երկրներ՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Սինգապուրը: Չինաստանը նույնպես ընդգրկվել է պայմանով, որ Պեկինը հաստատի փոխադարձությունը սահմանների բացման հարցում:
Ինչպես նշված է փաստաթղթում, ԵՄ պետությունները հունվարի 28-ից պետք է աստիճանաբար սկսեն վերացնել այս յոթ երկրների բնակիչների ճանապարհորդության սահմանափակումները: