«Մարսելի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Յուվենտուս»
Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Մարլի Ակեն միացել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին», հաղորդում է իտալական Ա Սերիայի պաշտոնական կայքը։
20-ամյա ֆրանսիացի հարձակվողը փոխանակվել է «Յուվենտուսի» 18-ամյա իտալացի կիսապաշտպան Ֆրանկո Տոնգիայի հետ։
Մարլի Ակեն «Մարսելի» սան է, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման։
Նա Ֆրանսիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացող է։