Մահացել է «Օսկարի» դափնեկիր Քլորիս Լիչմենը
Կյանքի 95-րդ տարում մահացել է ամերիկացի դերասանուհի Քլորիս Լիչմենը, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցչին։
Դերասանուհին կյանքից հեռացել է հունվարի 26-ին Կալիֆոռնիա նահանգի Էնսինիտաս քաղաքում գտնվող իր բնակարանում:
Քլորիս Ռիչմենը ծնվել է 1926թ.-ի ապրիլի 30-ին Այովա նահանգի Դե-Մոյն քաղաքում։ Գեղեցկության մրցույթում հաղթանակից հետո Քլորիս տեղափոխվել է Նյու Յորք, ուր ընդունվել է դերասական ստուդիա՝ Էլիա Կազանի խումբ։ Բրոդվեյում նրա դեբյուտը կայացել է 1950թ.-ին «Ետ վերադարձիր, փոքրիկ Շեբա» պիեսում։
Երկարատեւ կարիերայի ընթացքում Լիչմենը բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Նա «Օսկարի» եւ BAFTA-ի մրցանակակիր է «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Վերջին կինոսեանս» ֆիլմում կատարած դերի համար։ Լիչմենը նաեւ նկարահանվել է «Իսպանական անգլերեն», «Երիտասարդ Ֆրանկենշետյնը», «Վախ բարձրությունից», «Համաշխարհային պատմություն, մաս երկրորդ» ֆիլմերում։