Ցանկանում են արգելել Տիգրան Քեոսայանի մուտքն Ուկրաինա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Դոնեցկ այցի պատճառով ցանկանում է արգելել Տիգրան Քեոսայանի մուտքը երկիր։
Այս մասին գերատեսչության ղեկավար Օլեգ Նիկոլենկոն գրել է Twiiter-ում։ Նա հիշեցրել է, որ Քեոսայանին ուղեկցած «Ռուսաստանն այսօր» գործակալության եւ RT-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու «Մոսկվան է խոսում» ռադիոյի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանն արդեն իսկ զրկվել են Ուկարինա մուտք գործելու իրավունքից։
Հունվարի 28-ին լրագրողները Դոնեցկում պետք է անցկացնեն «ռուսական Դոնբաս» ֆորումը։
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը արվեստի գործիչների «սեւ ցուցակը», որոնք «սպառնալիք են ստեղծում ազգային անվտանգությանը» առաջին անգամ ներկայացրել է 2015թ.-ին։ Ավելի վաղ ցանկում հայտնվել է երգչուհի Ալյոնա Ապինան։