Քաղցկեղից մահացել է 39-ամյա դերասանուհի Ժանետ Մաուսը
39 տարեկանում հաստ աղիքի քաղցկեղից մահացել է դերասանուհի Ժանետ Մաուսը, հայտնում է Daily Mail-ը։
Մաուսի օնկոլոգիական հիվանդությունը հայտնաբերվել է 2020թ․-ին։ Ավելի ուշ նա հիվանդացել էր կորոնավիրուսով։
Ժանետ Մաուսը նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմերում, մի քանի կերպարի մարմնավորել «Resident Evil Village» խաղում, որը պատրաստվում է թողարկմանը։ Ենթադրվում է, որ նա համակարգչային խաղում ներկայացել է Լեդի Դիմիտրեսկուի դուստրերի դերում։