Աշխարհի ամենաթանկարժեք շամպայնը
Dom Pérignon Vintage 1995 White Gold Jeroboam-ը սկսել է թողարկվել 2008 թվականից և հանդիսանում է աշխարհի ամենաթանկարժեք շամպայնը՝ մեկ շիշն արժե 17000 դոլար։ Սա երեք լիտրանոց շշի մեջ լցվող շամպայն է, իսկ շիշը մատուցվում է սպիտակ ոսկուց պատրաստված և փորագրված թիթեղյա շապիկով։ Այս թանկարժեք հաճույքից արտադրվել է ընդհամենը 100 շիշ։