ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց է ծրագրվում ԼՂ, այցի մանրամասներն այժմ համաձայնեցվում են
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց է ծրագրվում Լեռնային Ղարաբաղի, այցի մանրամասներն այժմ համաձայնեցվում են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսկապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց է ծրագրվում ԼՂ: Այդ այցի ամսաթիվը դեռ հստակ չէ: Մանրամասներն այժմ համաձայնեցվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,-ասել է նա: