Կապիտոլիումի գրոհից հետո ավելի քան 30 հազար ամերիկացիներ դուրս են եկել Հանրապետական կուսակցությունից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո ավելի քան 30 հազար ամերիկացիներ դուրս են եկել Հանրապետական կուսակցությունից, հաղորդում է Hill-ը՝ հղում անելով վիճակագրությանը:
Նշվում է, որ դրանք միայն մի քանի նահանգների (Փենսիլվանիա, Հյուսիսային Կառոլինա, Կոլորադո, Մերիլենդ, Ֆլորիդա եւ այլն) տվյալներն են, որոնք տեղեկացնում են ընտրողների գրանցման եւ կուսակցական պատկանելիության փոփոխման մասին: Այդպիսով, նրանց թիվը, ովքեր դուրս են եկել Հանրապետական կուսակցությունից, կարող է ավելի շատ լինել:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին ԱՄՆ Կոնգրեսի շենքը՝ ընդհատելով նիստը, որի ժամանակ պետք է հաստատվեին ընտրությունների արդյունքները: Դրանից հետո Կոնգրեսը պաշտոնապես հաստատել էր Բայդենի հաղթանակը, իսկ Թրամփը դատապարտել էր Կապիտոլիումում բռնությունն ու խոստացել երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը: