Մելանյա Թրամփը մտադիր է Ֆլորիդայում գրասենյակ բացել և շարունակել իր Be Best հանրային իրազեկման նախաձեռնության գործունեությունը
Նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում մտադիր է գրասենյակ բացել, հաղորդում է CNN-ը՝ երկու աղբյուրներին հղումով։
Ըստ հաղորդման՝ նախկին առաջին տիկինը ցանկանում է շարունակել իր Be Best հանրային իրազեկման նախաձեռնությունը, որը խրախուսում է երիտասարդների շրջանում բարեկեցությունը, դատապարտում է կիբեռսպառնալիքներն ու թմրամիջոցների օգտագործումը։
Նշվում է նաև, որ նրա գրասենյակում կաշխատեն Սպիտակ տան աշխատակիցներից 3-ը։
Ինչպես նշում է CNN-ը «Սպիտակ տանը գտնվելու ընթացքում Մելանյա Թրամփը լուրջ քայլեր չի ձեռնարկել իր հարթակն ընդլայնելու համար»։