Թուրքիայում ոստիկանությունն ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 126 մարդ է ձերբակալել
Թուրքիայում ոստիկանությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով նախօրեին ձերբակալել է 126 մարդու, հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ «ձերբակալությունները հետևել են հակաահաբեկչական խմբերի և հետախուզության աշխատակիցների կողմից թուրքական 58 քաղաքներում կազմակերպված գործողություններին․ հետաքննության շրջանակներում ոստիկանությունը փնտրում է ևս 22 կասկածյալի»:
Կասկածյալները մեղադրվում են նաև «ջիհադիստական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»։
Ըստ հաղորդման՝ գործողության ընթացքում ոստիկաններն առգրավել են փաստաթղթեր, զենք և գումար։