Ավելի քան 40 000 դոլար. Բեռնի Սանդերսի տեսքով ձեռագործ տիկնիկը վաճառվել է աճուրդում (լուսանկար)
Սենատոր Բեռնի Սանդերսի հայտնի մեմից ոգեշնչված ձեռագործ տիկնիկը երեքշաբթի օրն առցանց աճուրդում կայացած վաճառքի արդյունքում հավաքել է ավելի քան 40 հազար դոլար՝ Meals on Wheels America նախաձեռնության համար: Այս մասին հայտնել է CNN լրատվականը:
Tobey Time Crochet-ի սեփականատեր, տիկնիկ գործող Թոբի Քինգն այն աճուրդի է հանել eBay առցանց խանութում՝ բարեգործության նպատակով:
Աճուրդում ձեռագործ տիկնիկների մեկնարկային հայտը շաբաթ օրը կազմում էր ընդամենը 99 ցենտ, սակայն երեքշաբթի օրն այն ուներ 167 հայտ` 20 300 ԱՄՆ դոլար արժողությամբ, նշել է լրատվականը: Առցանց eBay խանութի մամուլի խոսնակը CNN-ին ասել է, որ «ոգեշնչված է» Քինգի՝ վաճառքի գումարը նվիրաբերելու որոշմումից: