«Աերոֆլոտը» չեղյալ կհայտարարի մարտ-ապրիլ ամիսներին մի շարք միջազգային չվերթներ, այդ թվում` դեպի Երևան
Ռուսական «Աերոֆլոտ» ավիափոխադրողը մարտ-ապրիլ ամիսներին չեղյալ կհայտարարի Ռուսաստանի Դաշնությունից մի շարք կանոնավոր միջազգային թռիչքներ՝ COVID-19 համավարակի հետ կապված շարունակական սահմանափակումների պատճառով, գրում է «Իզվեստիան»:
Մոսկվայից չվերթները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Երեւան, չեղարկվում են մարտի 28-ից ապրիլի 30-ը: