Բոտոքսի օգտագործման մեղադրանքներից հետո Ջենիֆեր Լոպեսը բացահայտել է գեղեցկության գաղտնիքը
51-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսը շատերին է հիացնում. նա հիանալին կազմվածք ունի եւ շատ ավելի երիտասարդ տեսք։ Աստղ, իսկապես, համառորեն աշխատում է արտաքինի վրա, սակայն ոչ բոլորն են հավատում, որ նրա հիանալի արտաքինը միայն սեփական վաստակն է։ Որոշները ենթադրում են, որ Լոպեսը, ինչպես եւ շատ այլ աստղեր, դիմել է «գեղեցկության ներարկումների» օգնությանը, ինչում Լոպեսին վերջերս մեղադրել են համացանցում։
Աստղն այդ ժամանակ նշեց, որ երբեք ոչ մի ներարկում չի կատարել եւ բոտոքսի օգնությանը չի դիմել։ Երգչուհին նաեւ նոր հարցազրույց է տվել «People» պարբերականին եւ պարզաբանել, թե ինչու է որոշել պատասխանել օգտատիրոջը, որն իրեն մեղադրել է բոտոքսի օգտագործման համար։
«Ես ոչ ոքի չեմ դատապարում։ Եթե ցանկանում եք բոտոքսի կամ ներարկումների օգնությանը դիմել, դա հիանալի է։ Բայց ես չեմ ցանկանում, որ մարդիկ համարձակություն ունենան ասել. «Նա մեզ փորձում է ստիպել հավատալ, որ դա աշխատում է»։ Ես ձեզ պատմում են այն մասին, թե ինչն է իսկապես արդյունավետ։ Խնդրում եմ, պետք չէ ինձ ստախոս անվանել։ Ես անկեղծորեն պատմում եմ իմ կյանքի մասին»,- ասել է Լոպեսը, որն այս ամիս թողարկել է մաշկի խնամքի իր միջոցների հավաքածուն՝ JLo Beauty։
«Եթս ես դա արած լինեի, ես կասեի. «Այո՛, դու իրավացի ես»։ Բայց ես չեմ ցանկանում, որ մարդիկ ասեն. «Դադարիր ստել։ Դու դա անում ես», երբ դա պարզապես սուտ է»,- հավելել է նա։
Երգչուին բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը, որն, ըստ նրա, մյուսների նկատմամբ բարի լինելն ու այլ կանանց աջակցելն է։ «Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է ինչ-որ լավ բան անել միմյանց համար նեղացնելու ու նվաստացելու փոխարեն»,- խոստովանել է Լոպեսը։