L'appétit vient en mangeant. Ադրբեջանը ավտոճանապարհ է կառուցում դեպի Դավիթ Գարեջի վանք
Ադրբեջանը սկսել է դեպի Դավիթ Գարեջի վանք տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը: Իհարկե, ադրբեջանական ԶԼՄ-ներում, որոնք հաղորդում են շինարարության մեկնարկի մասին, վանական համալիրի իրական անվան մասին ոչ մի բառ չկա. այնտեղ այն որպես «Քեշիքչիդագ» արգելոց է հիշատակվում:
Խոսքը Դավիթ Գարեջի վանական համալիրի մասին է: Վրաստանն ու Ադրբեջանը վիճարկում են համալիրի տարածքային պատկանելիությունը, եւ նույնիսկ մի քանի միջադեպ է տեղի ունեցել: Դավիթ Գարեջի վանքը հիմնադրվել է մոտ վեցերորդ դարում: Դրանից հետո այս տարածաշրջանում պետական սահմանները բազմիցս փոխվել են, եւ այսօր վրաց-ադրբեջանական սահմանի չկարգավորված հատվածն անցնում է հենց այս համալիրով: Երկու երկրների միջեւ սահմանի այս հատվածի սահմանազատման եւ, համապատասխանաբար, պատմական հուշարձանի ճակատագրի վերաբերյալ բազմիսց բանակցություններ են տարվել, սակայն մինչ այժմ դրանք ոչնչի չեն հանգեցնում: Դա չի խանգարում ադրբեջանական կողմին համալիրն «իրենցը» համարել, սահմանային անցակետ հիմնել եւ սկսել ճանապարհի կառուցումը:
Նոր մայրուղու երկարությունը 32 կմ է: Նախագծի շրջանակներում ճանապարհի լայնությունը 15 մետր է, իսկ ասֆալտբետոնե ծածկույթի լայնությունը` 9 մետր: