Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ...

Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ ես նույնպես ցավ եմ ապրում. Սոս Սարգսյան

Զրույց ժողովրդական դերասան ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Պարոն Սարգսյան, դժվար է մեկ հարցազրույցի շրջանակում տեղավորել Ձեր հիրավի հարուստ ու վաստակաշատ կենսագրությունը, Ձեր անցած ճանապարհի բոլոր իրադարձային դրվագները, ու ես ուզում եմ հարցնել՝ որո՞նք են Ձեր կյանքի ամենատպավորիչ, թերեւս՝ ամենաուրախ ու ամենատխուր իրադարձությունները։
-Ամենատխո՞ւրը… Ես 4-5 տարեկան էի… մեզ կուլակաթափ էին անում։ Մորս փեշից բռնած՝ սարսափով նայում էի, թե ինչպես են տանում մեր ինչքը՝ մեր կահկարասին, կովերը, ոչխարները։ Այն ամենը, որ ես սիրում էի։ Ոչ ոք ինձ ուշադրություն չէր դարձնում, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ ես նույնպես ցավ եմ ապրում, որ ես առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել եմ անարդարության ու կորստի։ Հիշում եմ՝ ինչպես դատարկվեց մեր տունը, բակը, գոմը…
Ամենաուրախը, թերեւս, այն օրն էր, երբ հայրս վերադարձավ ճակատից։ Ես անսահման երջանիկ էի, կարող էի աշխարհը տեղավորել սրտիս մեջ։
-Պարոն Սարգսյան, Դուք նվաճել եք բոլոր հնարավոր դափնիները, հասել եք փառքի, համաժողովրդական սիրո, հռչակի… Այսօր, երբ արդեն պատկառելի տարիք ունեք, ինչպե՞ս եք գնահատում Ձեր վաստակը։
-Հիմա աշուն է։ Դրսում աշուն է, եւ իմ կյանքի աշունն է։ Գյուղի մարդիկ աշնանն սկսում են նժարել տարվա վաստակը, ստուգել, թե ինչ ունեն նկուղներում, ջվալներում։ Ես էլ նույնն եմ անում ջանասեր ռանչպարի նման։ Ու գոհ եմ իմ վաստակից (չեմ ուզում սուտ համեստություն անել)։ Ես շատ եմ աշխատել, չեմ խնայել ինձ. պիտի անկեղծ լինեմ, նույնիսկ զարմանում եմ՝ ինչպե՞ս եմ կարողացել այդքան բան անել։ Ինքս ինձ ասում եմ՝ կեցցե՛ս, Սո՛ս, ինչ լավ տղա ես, ինչ լավ է, որ չես ընտրել էժան հաճույքներն ու ինքնանվիրումով ես աշխատել։
-Հանուն ինչի՞… Ինձ միշտ հետաքրքրում է՝ ո՞րն է մեծերին, մեծ նվաճումներ ունեցող մարդկանց առաջ մղող ուժը, խթանը։
-Չեմ մտածել այդ մասին։ Ես գյուղացու ընտանիքում եմ ծնվել, ինձ սովորեցրել են, որ եթե մարդը ապրում է, ուրեմն պիտի աշխատի։ Հայրս միայն քնած ժամանակ չէր աշխատում։ Երբեք փառքի ու հռչակի մասին չեմ մտածել, սիրել եմ իմ փեշակն ու ջանացել եմ։ Տարիներ առաջ ես մի հետաքրքիր հայտնագործություն արեցի՝ նկատեցի, որ չափազանց նման եմ իմ ժողովրդին։ Նույնիսկ արտաքինով եմ նման. ես իսկական հայ տիպար եմ։ Գիտեք, օտարներն էլ են զգում այդ նմանությունը, ինձ հաճախ են ասել՝ դու իսկական հայ ես։
-Այնուամենայնիվ, կխնդրեի, որ մանրամասնեք՝ ինչպիսի՞ն է հայը, ո՞ր հատկանիշներով եք նման մեր ժողովրդին։
-Մեր ժողովուրդն ունի բնավորության գծեր, որոնք անանցանելի արժեքներ են, դրանք փոխանցվում են սերնդեսերունդ, դառնում հայի էության միջուկը, հավաքական նկարագրի բաղադրիչը։ Հայերը կենսունակ են, դիմացկուն, համառ։ Մորաքրոջս ամուսինը՝ Այվազը, վտիտ մարդ էր, Ալավերդիում էր ապրում։ Նրան հողամաս տվեցին Դեբեդի ափին։ Դե, Ալավերդիում հող որտեղի՞ց, քարքարոտ տարածք էր։ Այվազն այն դրախտ դարձրեց։ Մի օր Դեբեդը կատաղեց, դուրս եկավ ափերից ու քշեց-տարավ Այվազի՝ տարիների աշխատանքը։ Բայց Այվազը չհուսահատվեց, ասաց՝ աշխարհը չքանդվեց, նորից կտնկեմ, կցանեմ… Որոշ ժամանակ անց տարածքը կրկին ծաղկեց։
Մենք լավատես ենք, հավատավոր։ Մի անգամ պատերազմից վերադարձած հորս հարցրի, թե՝ չէի՞ր վախենում պատերազմի դաշտում, չէի՞ր վախենում, որ կզոհվես։ Հայրս ասաց՝ պատերազմը սոսկալի էր, դաժան սպանդ էր։ Բայց ես գիտեի, որ ապրելու եմ։ Մտածում էի՝ 6 երեխա ունեմ, ոնց էլ լինի, 6-ից մեկը բախտ կունենա, ու ես կապրեմ, կհասնեմ իմ զավակներին, կպահեմ-կմեծացնեմ նրանց։
Մեզ նման ընտանիք սիրող ազգ չկա աշխարհում, ինչքան էլ այսօր վրդովվենք, թե բաժանությունները շատացել են, միեւնույնն է, հայ ընտանիքն ամենաամուրն է, ամենահաստատունը, ամենաջերմը։
Մենք սիրում ենք մեր ծերերին։ Օրերս ես մի ընտանիքում եղա, որտեղ տատիկ կար։ Ընտանիքն այնքան գեղեցիկ էր այդ տատիկի ներկայությամբ, իսկական հայի ընտանիք էր։
Մենք բարի ժողովուրդ ենք, ճակատագիրը միշտ հարվածել է մեզ, բայց մենք չենք կորցրել հոգու լույսը։ Սերը չենք կորցրել։
-Մեծերի սերերն իրենց նման մեծ են, գեղեցիկ, խորը։ Ի՞նչ տեղ են ունեցել կանայք Ձեր կյանքում։
-Կանա՞յք… Նրանք անչափ կարեւոր են եղել ինձ համար։ Կնոջ առեղծվածը անվերծանելի է, խորությունը՝ անչափելի։ Աստված այդ ինչպե՞ս է ստեղծել կնոջը, այդքան անպարագրելի, այդքան խորհրդավոր։ Կինն ամեն ինչի հիմքն է։ Կնոջ բնությունը շատ ուժեղ է, երբեմն ինձ թվում է, թե կինը ոչ միայն գլխով է մտածում, այլեւ հոգով։ Ես սիրել եմ մի քանի անգամ, անսահման եմ սիրել։ Ու անչափ երջանիկ եմ, որ այդպես սիրել եմ։ Սիրելը մեծ երջանկություն է։
-Քանի դեռ սիրո թեմայից ենք խոսում, հայրենասիրությանն էլ անդրադառնանք։
-Հայրենիքն ամեն ինչ է։ Իմ սերունդը մի ուրիշ ամրությամբ էր կապված հայրենիքին, մենք հայրենիքով էինք ապրում, հայի, Հայաստանի, հայկականության հետ կապված ամեն ինչ սրտամոտ էր մեզ, հարազատ էր։ Հայրենիքի զգացողությունը բնատուր է։ Աղասի Այվազյանը ծնվել-մեծացել էր Թիֆլիսում, բայց էդ ինչպե՜ս էր կապված Հայաստանին։ Երեւանում գետնանցում էին կառուցում, սովորական գետնանցում։ Աղասին գալիս էր, կանգնում շինարարների մոտ։ Աղասի ջան, էդ ի՞նչ ես անում՝ հարցնում եմ։ Ասում է՝ նայում եմ։ Մյուս օրը նայեմ, տեսնեմ՝ Աղասին փոշու, շինարարական աղբի, քարակույտերի մոտ կանգնած է։ Նայում եմ՝ ասում է։ Հայրենասիրությունը գործ է, եթե բանաձեւ եք ուզում լսել։ Ես կարող եմ ասել, որ հայրենասիրությունն այն է, ինչ ես ստեղծել եմ իմ կյանքի 80 տարիների ընթացքում, իմ արվեստը։ Բայց ես ասում եմ՝ հայրենասիրությունն այն է … որ ես ավելի շուտ կուլ կտամ ծխախոտի կոթունը, քան կնետեմ փողոց։ Երբ ես տեսնում եմ մեր զինվորների կուռ շարքերը, նրանց խրոխտ քայլքը, հրճվանքից լաց եմ լինում։ Ես երեխայի պես լալիս եմ, ինձ թվում է' Մամիկոնյանը, Դրոն, Նժդեհը, Բաղրամյանն են վերադարձել։ Հզոր բանակ ունենք, մեր հողը, մեր տունը, մեր հայրենիքը պաշտպանող զինվոր ու սպա ունենք։ Ես երջանիկ մարդ եմ, որ տեսա այդ ամենը։ Քանի՜-քանիսը երազեցին ու չտեսան։
-Ի՞նչ պետք է անել, որ երիտասարդությունը, բարձրացող սերունդն էլ այդպես հրճվեն հայրենիքի հաղթանակներով, հպարտությունից ու ուրախությունից արցունքոտվի մեր բանակի հզորությունը տեսնելիս, Հայաստանով ապրի։
-Տարիներ առաջ ես Բեռլինում էի։ Բակերում, փողոցներում փոքրիկ երեխաները շրջում էին խմբերով ու գերմանական ազգային երգեր էին երգում։ Տատիկները իրար գլխի հավաքված՝ միասին դնդնում էին ինչ-որ գեղջկական մեղեդիներ։ Այնքան գեղեցիկ էր, հոգեցունց, գերմանացու ոգին շրջում էր փողոցներով, գերմանացու կերպարը։
Ես իմ գործունեությունն սկսել եմ Ստեփանավանից։ Թատրոնում աշխատելիս մենք հաճախ էինք գնում գյուղերում ներկայացումներ տալու։ Աշխատավոր ժողովուրդը կամաց-կամաց հավաքվում էր դահլիճում, հետո չգիտես որտեղից հայտնվում էին զուռնաչին, դհոլչին, ակորդեոնիստը, ու սկսվում էր համերգը։ Գյուղացիները երգում էին, պարում։ Մի լավ զվարճանալուց հետո, արդեն կեսգիշերն անց, բեմը զիջում էին մեզ։
Հիմա մենք ժողովրդի փոխարեն երգում ենք, ժողովրդի փոխարեն պարում ենք, ժողովրդի փոխարեն նվագում ենք, ժողովրդի փոխարեն անեկդոտ ենք պատմում, ժողովրդի փոխարեն զրուցում ենք։ Ժողովրդի փոխարեն մտածում ենք։ Պիտի թողնենք, որ երեխան ազատ մեծանա, գտնի ինքն իրեն, չհեռանա իր բնությունից, պիտի չխանգարենք նրան։
-Պարոն Սարգսյան, մենք ունենք լավ բեմադրիչներ, լավ դերասաններ, լավ ներկայացումներ, լավ հանդիսատես։ Բայց չունենք, այսպես ասած, թատրոնի մշակույթ։
-Թատրոնն սկսվում է դրամատուրգիայից, ազգային թատրոնի հիմքը ազգային դրամատուրգիան է։ Մենք չէինք ունենա Թիֆլիսի թատրոնը, եթե չլիներ Չմշկյանը։ Կոստանդնուպոլսի թատրոնը չէր լինի առանց Պարոնյանի։ Այսօր թատրոնի ճգնաժամը ամբողջ աշխարհում է։ Այսօր չկան Արթուր Մյուլլեր, Էդվարդո Ֆիլիպո… Առանց մեծ դրամատուրգների չեն ծնվի մեծ բեմադրիչներ ու մեծ դերասաններ։
-Այսօր արժեքներն այնքան են հեռացել իրենց իրական բովանդակությունից, որ մենք խնդիր ունենք հասկանալու, թե ի վերջո, ո՞րն է թատրոնի առաքելությունը, ի՞նչ է տանում իր հետ դահլիճից դուրս եկող հանդիսատեսը, ի՞նչ են տալիս նրան բեմում կատարվող գործողությունները։
-Միամտություն կլինի մտածելը, որ ներկայացման մի քանի ժամերի ընթացքում մարդը կարող է լիովին վերափոխվել։ Բայց շփումը գեղեցիկի հետ, ազնիվ, մեծ, խորը ապրումները մարդուն ստիպում են մտածել, մարդու հոգում արթնացնում են վեհացնող թրթիռներ։ Թատրոնից դուրս եկող հանդիսատեսը տանում է մի լույս, որ հետո տարածում է իր շուրջը։ Այդ լույսը կարող է մայրաքաղաքից հասնել Ալավերդիում ապրող ռանչպարին, որը կյանքում թատրոն չի եկել։ Մեզ այդ լույսն է պակասում։
-Որո՞նք են ազգային թատրոնի բնորոշիչները։
-19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին Դանչենկոն, Ստանիսլավսկին դրեցին ռուսական նոր թատրոնի հիմքը։ Այդ ժամանակ հայազգի Վախթանգովը ստեղծեց իր թատրոնը, որը ինքնատիպ էր, գունեղ։ Վախթանգովը այդ թատրոնը ծնեց իր հոգով, որ հայկական էր, ընդգծված կերպարներով, համարձակ մտքերով՝ հետաքրքիր, գեղագիտորեն հագեցած։ Տարիներ հետո թատրոնը ղեկավարեց Սիմոնովը, որը շարունակեց Վախթանգովի ավանդույթները։ Ես մտերիմ էի Սիմոնովի որդու հետ։ Հայրն ասել էր, որ գտել է դերասանական վարպետության գաղտնիքը. այն հայ մարդու բնության մեջ է։ Մենք պիտի պահպանենք այդ հարստությունը։ Պիտի փակենք օտար ազդեցությունների ճանապարհը։ Հայ գաղթօջախներն ապրեցին, գոյատեւեցին, որովհետեւ պահեցին-պաշտպանեցին ազգային դիմագիծը, ազգային գույները, գծերը։
-Ինչպե՞ս եք գնահատում վերջին քսանամյակի հայոց պատմությունը՝ անկախություն, ազգային բանակի ծնունդ, հաղթանակած պատերազմ։ Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա ընթացքը։
-Ես բախտավոր մարդ եմ, որ տեսա սեփական երկրի անկախությունը։ Եղան թերություններ, ձախողումներ, որոնցից կարող էինք խուսափել, եթե մենք փոքր-ինչ ավելի զգաստ լինեինք։ Բայց այդ ամենն անցողիկ է, շտկելի, մանավանդ՝ ձեռքբերումները փառահեղ են։ Մենք տաղանդավոր երիտասարդներ ունենք բոլոր բնագավառներում։ Նրանց ընթացքը չես կասեցնի։ Նրանք կճեղքեն ցանկացած պատ, կհաղթահարեն ցանկացած խոչընդոտ ու կգնան առաջ՝ իրենց հետ առաջ տանելով երկիրը։
-Պարոն Սարգսյան, որքան էլ փորձենք ավելի լավ ճանաչել Ձեզ, ավելի մոտենալ Ձեր մարդկային կերպարին, միեւնույնն է՝ շատ բան կմնա թաքուն, չվերածնված, գաղտնի։ Ժողովրդի համար Սոս Սարգսյան արվեստագետի կերպարը մարմնավորվում է նրա կերտած կերպարներով։ Ո՞ր բեմական կերպարն է ավելի մոտ, ավելի հարազատ Ձեր իրական կերպարին։
-Ձորի Միրոն։ Այդ դերը ես շատ հեշտ եմ խաղացել։ Որովհետեւ խաղացել եմ ինքս ինձ, որովհետեւ այդ կերպարն այնքան հասկանալի էր, իմն էր, այնքան հայկական էր։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://facebook.com/photo.php?fbid=514838111923741&set=a.392683310805889.90156.392660087474878&type=1&theater
Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan