ԱՄՆ-ն Pfizer և Moderna պատվաստանյութերի ևս 200 մլն չափաբաժին կգնի
ԱՄՆ-ն ևս 200 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կգնի, հայտնում է NBC News-ը:
Այսպիսով, պատվաստանյութերի ընդհանուր քանակը կկազմի 600 միլիոն, ինչը հնարավորություն կտա երկու անգամով պատվաստել 300 միլիոն մարդու՝ ԱՄՆ-ի գրեթե ամբողջ բնակչությանը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս ամառ իշխանությունները մտադիր են գնել ևս 200 միլիոն չափաբաժին Pfizer և Moderna պատվաստանյութեր: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կայացած ելույթի ժամանակ:
Հունվարի 14-ի դրությամբ ԱՄՆ-ում պատվաստվել է ավելի քան 10 միլիոն քաղաքացի: Լրատվամիջոցները նշում են, որ այս տեմպերով ԱՄՆ-ին 10 տարի պետք կգա համավարակի տարածումը կանխելու համար: