ՌԴ-ում «համաշխարհային խալիֆայության» ստեղծումը քարոզող իսլամիստներ են ձերբակալվել (տեսանյութ)
ՌԴ Կլաուգայի մարզում իրավապահները հայտնաբերել են «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորման բջիջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ այս խմբավորումը քարոզում է համաշխարհային խալիֆայության ստեղծում:
Նշվում է, որ բջջի անդամները մարզի բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն, իրենց շարքեր են հավաքագրել տեղի մուսուլմաններին:
Աղբյուրը մանրամասնում է, որ խուզարկության ընթացքում ուժայիններն առգրավել են քարոզչական գրականության և այլ նյութեր: Հարուցվել է քրեական գործ:
Ձերբակալված իսլամիստների թիվը չի հրապարակվել: