Թուրքիան Սիրիայի հետ սահմանին նոր ռազմական գործողություններ է սկսել
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկու շաբաթ առաջ մեկնարկած «ARN» անվտանգության գործողությունների շրջանակներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ երկու նոր գործողություն սկսելու մասին, հայտնում է almasdarnews.com թերթը:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ «ARN» անվտանգության գործողություններն ընդդեմ ահաբեկչության շարունակվում են: Այս համատեքստում շարունակվում են գործողությունները Ագրի և Դիարբեքիրի նահանգներում: Թուրքիայի զինված ուժերը նաև երկու այլ գործողություններ են սկսել սիրիական սահմանի երկայնքով, մասնավորապես Մարդինի տարածքում:
Ներքին գործերի նախարարությունը նոր գործողություններն անվանել է «ARN»` ի պատիվ թուրք երիտասարդ Առն Բուլբուլի, որը 2017 թվականի օգոստոսի 11-ին սպանվել էր «Քրդստանի աշխատավորական կուսակցության» կողմից: