ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության մամլո կցորդը հայտնել է, որ Բայդենը Պուտինի հետ քննարկել է Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակին ու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելուն առնչվող հարցեր
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած առաջին հեռախոսազրույցում ասել է, որ Վաշինգտոնը մտադիր է հաստատակամորեն առաջ մղել իր ազգային շահերը, թվիթերի իր էջում գրել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության մամլո կցորտ Ռեբեկկա Ռոսսը, հաղորդում է ТАСС-ը:
«Նախագահ Բայդենը հստակ հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ը վճռականորեն պաշտպանելու է իր ազգային շահերը»,- նշել է Ռոսսը՝ հայտնելով նաև, որ երկու տերությունների ղեկավարները բացի «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ու սահմանափակման մասին» պայմանագրի երկարաձգման հարցը քննարկելու անդրադարձել են Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակին ու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելուն:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բայդենն ու Պուտինը համաձայնություն են ձեռք բերել «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ու սահմանափակման մասին» պայմանագրի երկարաձգման շուրջ: