Բեն Աֆլեքը Անա դե Արմասից բաժանվելուց հետո չամուսնանալու խոստում է տվել
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը չամուսնանալու երդում խոստում է տվել դերասանուհի Անա դե Արմասից բաժանվելուց հետո։ Այս մասին արտիստի ընկերը հայտնել է բրիտանական The Mirror-ի հետ զրույցում։
Ինսայդերի խոսքով՝ Աֆլեքի ընկերները ցանկանում են, որ նա հարաբերություններում դադար վերցնի, աշխատի ինքն իր վրա ու երեխաների հետ։ «Բենն էլ է խոստովանում, որ իր համար ավելի լավ կլինի ինչ-որ ժամանակ միայնակ մնալ»։ Աղբյուրն ընդգծել է, որ արտիստը ծրագրում է միայնակ մնալ, «միայն եթե հրաշք տեղի չունենա, եւ Արմասը չվերադառնա»։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 48-ամյա դերասանը բաժանվել է «Դանակները դուրս» ֆիլմի 32-ամյա աստղից՝ Արմասից։ Աղբյուրը վստահ է, որ զույգը խաղաղ է բաժանվել։
Արտիստները ծանոթացել են «Խորը ջրեր» ֆիլմի նկարահանման ընթացքում։ Նրանք սկսել են հանդիպել 2020թ.-ի մարտին։ «Արմագեդոն» ֆիլմի 48-ամյա աստղը հասցրել է ծանոթացնել իր երեխաներին ու Արմասին՝ 14-ամյա Վայոլետին, 11-ամյա Սերաֆինային եւ 7-ամյա Սեմյուելին։ Զույգին վերջին անգամ միասին նկատել են նախորդ տարվա նոյեմբերին։