ԱՄՆ դեսպան. ՌՀՍՊ-ի երկարաձգումը Մոսկվայի հետ համագործակցության ջանքերի միայն սկիզբն է
Ռուսաստանի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրի (ՌՀՍՊ) երկարաձգումը, որ պլանավորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, բխում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից եւ Մոսկվայի հետ համագործակցության ջանքերի միայն սկիզբն է: Այս մասին հայտարարել է ապառազմականացման հարցերով ԱՄՆ դեսպան Ռոբերտ Վուդը, հայտնում է Reuters-ը:
«Նախագահ Բայդենը պարզ հասկացրել է, որ ՌՀՍ նոր պայմանագիրը բխում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից»,- ասել է Վուդը՝ Ժնեւում ապառազմականացման հարցերով վիրտուալ հանդիպմանը: «Այս ընդլայնումն էլ ավելի մեծ իմաստ է ձեռք բերում, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ մակարդակի վրա չեն»:
Նա հավելել է, որ դաշնակիցների հետ միասին Ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագրի պլանավորված երկարաձգումը «Ռուսաստանի հետ համագործակցության ջանքերի սկիզբն է»։