«Որևէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, ինչպես տեղի գյուղապետերն են ասում. «Իսկական մառոզ է անում: Կրկնում է վարչապետի սիրած արտահայտությունը՝ հանգիստ տեղներդ նստեք»: Այս մասին պատմեցին վրդովված գյուղապետերը:
Մարզպետը հավատացնում է գյուղապետերին, որ իրենք են ներկա եւ եկող իշխանությունները, եւ որ հանկարծ որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: