Անտոնիո Կոնտեն որակազրկվել է եւ տուգանվել
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում մրցավարների հետ վիճելու համար որակազրկվել է եւ տուգանվել, հաղորդում է ESPN-ը։ «Ուդինեզեի» հետ այդ հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով։
51-ամյա իտալացի մասնագետը կարմիր քարտ էր ստացել հանդիպման 91-րդ րոպեին մրցավարի հետ վիճելու համար։ Նա շարունակել էր վիճաբանությունը նաեւ հանդերձարան տանող միջանցքում։ Անտոնիո Կոնտեն բաց կթողնի երկու հանդիպում, կվճարի 20 հազար եվրո տուգանք։
«Ինտերը» 41 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Միլանից» հետ է 2 միավոր։