Ժիրինովսկին կոչ է արել ռուսաստանցիներին չայցելել Թուրքիա
ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Ստամբուլում ռուսաստանցիների վրա հարձակման հետ կապված իրավիճակը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ նրա՝ ընդհանրապես չարժե այցելել Թուրքիա: «Կարիք չկա գնալ Թուրքիա, այն ամենանենգ երկիրն է», – ասել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլում աղբ հավաքողը դանակով հարձակվել է երեք ռուսաստանցիների վրա (երկու կանանց և տղամարդու):
Արդյունքում տուժածները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են: Հարձակվողը բերման է ենթարկվել: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ կասկածյալն ունի առնվազն 30 նախկին դատվածություն: Բացի այդ, տղամարդը հոգեկան հիվանդություն ունի: