Իրանը գրանցել է ռուսական Sputnik V պատվաստանյութը
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը գրանցելու մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Ես ուզում եմ տեղեկացնել, որ Sputnik V պատվաստանյութը երեկ գրանցվել է Իրանում: Այն հաստատվել է մեր սանիտարական իշխանությունների կողմից», – ասել է նա իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Զարիֆը հավելել է, որ Թեհրանը նախատեսում է առաջիկայում ձեռք բերել պատվաստանյութը, ինչպես նաև համատեղ արտադրություն սկսել Ռուսաստանի հետ:
Sputnik V պատվաստանյութն արդեն գրանցվել է Ռուսաստանում, Բելառուսում, Սերբիայում, Հունգարիայում, Ալժիրում, Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Պաղեստինում, Վենեսուելայում և այլ երկրներում: Ավելի վաղ RDIF- ը հայտարարել էր, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատվաստանյութը կգրանցվի ավելի քան 25 երկրներում: