80-ամյա դերասանուհուն չորս տարի է սպառնում Էրդողանին «վիրավորելու» համար
Թուրք դատախազը գործ է հարուցել 80-ամյա թուրք դերասանուհի Նիլուֆեր Այդանի դեմ` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար: 80-ամյա դերասանուհուն չորս տարի ութ ամիս ազատազրկում է սպառնում` սոցիալական ցանցերում գրառումներ կատարելու համար, գրում է Cumhuriyet-ը:
«Նախագահին վիրավորելը» Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն է, որն առավելագույն պատժաչափ է ենթադրում` չորս տարի ազատազրկման տեսքով:
2014-ին Էրդողանի` նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր 299-րդ հոդվածով նախատեսված հետաքննությունների եւ դատապարտումների քանակը կտրուկ աճել է:
Լսումների ընթացքում Այդանը հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները: