Իգոր Գոնչարը միացել է «Փյունիկին»
«Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա ուկրաինացի պաշտպան Իգոր Գոնչարի հետ, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Գոնչարը հանդես է եկել ուկրաինական «Խմելինցկի», «Օբոլոն», «Շախտյոր», «Գովերլա», «Վորսկլա», «Գորնյակ-Սպորտ» և «Լվով» ակումբներում։
Գոնչարը հանդես է եկել նաև Սլովակիան ներկայացնող «Սենիցա» ակումբում։ Ուկրաինացի պաշտպանի նախորդ ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը»։
«Փյունիկը» բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Իգոր Գոնչարին։