ՌԴ-ում գրանցվել է հոկտեմբերի 31-ից ի վեր մեկ օրում կորոնավիրուսով վարակման նվազագույն ցուցանիշը
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 18 241-ով, ինչը երկրում նվազագույն ցուցանիշն է հոկտեմբերի 31-ից ի վեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին հղումով:
Նշվում է՝ վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 3 756 931-ի: Արդեն ութ օր է, ինչ, շտաբի տվյալների համաձայն՝ նոր հիվանդացածների ցուցանիշները չեն գերազանցում 22 հազարը:
Այս պահի դրությամբ Ռուսաստանում բուժում է ստանում 511 888 մարդ:
Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 23 798-ով՝ հասնելով 3 174 561-ի:
Ըստ շտաբի տվյալների՝ երկրում արդեն առողջացել է համավարակի սկզբից ի վեր բոլոր վարակվածների 84.5 տոկոսը:
Մեկ օրում Ռուսաստանում հիվանդության հետևանքով մահացել է 564 մարդ: Ընդհանուր առմամբ, համավարակի պատճառով ողջ երկրում մահացել է 70 482 հիվանդ: