Զարիֆ. Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Թեհրանի և Մոսկվայի համատեղ հոգսն էր
Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Թեհրանի եւ Մոսկվայի համատեղ հոգսն էր, այն կարգավորվեց Ռուսաստանի միջնորդությամբ, եւ այժմ հնարավոր է խաղաղություն եւ բարեկամություն տարածաշրջանում: Այս մասին այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մոհամեդ Ջավադ Զարիֆը: Նա բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործում, հաղորդում է Mehr-ը:
Մոսկվա ժամանելուց հետո Զարիֆը հայտարարել է, որ այցի նպատակներից մեկն է տարածաշրջանում ստեղծված վիճակի քննարկումը: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով այդ պատերազմն ավարտվեց, եւ համաձայնագրեր ձեռք բերվեցին»:
Նախօրեին Բաքվում Զարիֆը բանակցություններ է վարել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Զարիֆը կայցելի նաեւ Հայաստան եւ Վրաստան: