Իրանի իշխանությունները կալանավորել են ԱՄՆ-ի քաղաքացու, որը կասկածվում է լրտեսության համար
Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով կալանավորել են ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին այդ մասին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին:
«Վերջերս Իրանից մեկնելու փորձ անելիս կալանավորվել Է երկքաղաքացիութամբ իրանցի, որը լրտեսական գործունեություն Է իրականացրել և տվյալներ հավաքել այլ երկրի համար»,- ասել Է նա՝ պատասխանելով Իրանի և ԱՄՆ-ի քաղաքացուն ձերբակալելու մասին լրագրողի հարցին: Իսմայիլիի խոսքը մեջբերում Է Միզան գործակալությունը: Ըստ որում դատարանի ներկայացուցիչն ընդգծել Է, որ «իրանական օրենքները չեն ճանաչում երկքաղաքացիությունը»:
Ուստի կալանավորվածը երկրի իշխանությունների կողմից համարվում Է սոսկ Իրանի քաղաքացի: Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների սրման պատճառով Իրանում օտարերկրացի գործակալների հայտնաբերման արշավ Է ընթանում: Այսպես, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին մահվան դատավճիռ Է կայացվել երկրի քաղաքացուն ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Բացի դրանից, 2020 թվականի փետրվարի 4-ին պատժի առավելագույն չափի Է դատապարտվել Իրանի քաղաքացին միջուկային ծրագրի բնագավառում Վաշինգտոնի օգտին լրտեսության համար: