ԱՄՆ-ում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի «բրազիլական շտամով» վարակման դեպք
Մինեսոտայի Առողջապահության դեպարտամենտը երկուշաբթի առաջին անգամ հայտնաբերել է կորոնավիրուսի բրազիլական շտամներից մեկի դեպք ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Մինեսոտայի առողջապահության դեպարտամենտն այսօր հայտարարեց, որ իր լաբորատորիան Մինեսոտայի բնակչի նմուշում հայտնաբերել է կորոնավիրուսի շտամ, որը հայտնի է որպես բրազիլական P.1 տարբերակ», - ասված է բժիշկների հայտարարության մեջ: Պարզաբանվում է, որ հիվանդի մոտ վարակի պատճառած հիվանդության ախտանիշները ի հայտ են եկել այս ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, իսկ վերլուծությունն անցել է հունվարի 9-ին:
Այսպիսով, գրանցվել է ԱՄՆ -ում «բրազիլական շտամով» վարակման փաստարկված առաջին դեպքը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Բրազիլիայում կորոնավիրուսի նոր մուտացիայի առաջացման մասին հայտնի դարձավ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Ենթադրվում է, որ այն կարող էր ծագել Ռիո դե Ժանեյրո նահանգում: «Բրազիլական» շտամով վարակման դեպքերի հայտնաբերման մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները:
Բրիտանացի մասնագետների կարծիքով ՝ վիրուսի «բրազիլական» տարբերակի երկու տարբեր տիպ կա (P.1 և P.2): Դրանցից ոչ մեկը մինչ օրս չէր հայտնաբերվել Միացյալ Նահանգներում: