ԱՄՆ-ում COVID-ի զոհերի թիվը 600 հազարից կարող է անցնել՝ մինչեւ իրավիճակի բարելավումը. Բայդեն
Ըստ կանխատեսումների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման հետեւանքներից մահացածների ընդհանուր թիվը կարող է անցնել 600 հազարից մինչեւ իրավիճակը սկսի բարելավվել: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ավելի շատ մահեր կլինեն: Կանխատեսումների համաձայն՝ մենք մահվան դեպքեր կտեսնենք, ընդհանուր առմամբ, 600 եւ 660 հազարի միջեւ՝ մինչեւ կհաղթահարենք ամենաբարդ փուլը, եւ իրավիճակը կսկսի արմատապես բարելավվել»,- ասել է Բայդենը: