Ամերիկացին ձերբակալվել է կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութ վաճառելու համար
ԱՄՆ-ում ձերբակալվել է Վաշինգտոնից մի գործարար, որն իրեն անվանել է բիոտեխնոլոգիաների ոլորտի փորձագետ եւ COVID-19-ի դեմ իր անձնական լաբորատորիայում պատրաստված «պատվաստանյութ» է վաճառել, հայտնում է NYD-ը:
Արդարադատության դեպարտամենտի տվյալներով՝ 56-ամյա Ջոնի Սթայնին ոչ ճիշտ ապրանքանիշի դեղամիջոցների ներդրման մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա գովազդել է 400-1000 դոլար արժողությամբ իր «պատվաստանյութը»:
«Մեղադրյալը մարդկանց անհայտ նյութ է ներարկել` պնդելով, որ դա COVID-19-ի դեմ պատվաստանյութ է»,- ասվում է ԱՄՆ դատախազ Բրայան Թ. Մորանի հայտարարության մեջ: