ԱՄՆ-ն առաջատար է արհեստական բանականության մշակման եւ օգտագործման ոլորտում
Միացյալ Նահանգները առաջատար է արհեստական բանականության մշակման եւ օգտագործման ոլորտում, մինչդեռ Չինաստանում արագ աճ է դիտարկվում, իսկ Եվրամիությունը հետ է մնում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիաների հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրության մեջ արհեստական բանականությունը գնահատվել է 30 առանձին ցուցանիշներով, ներառյալ՝ մարդկային տաղանդը, հետազոտական գործունեությունը, կոմերցիոն մշակումները եւ սարքավորումների ու ծրագրային ապահովման մեջ ներդրումները։
100 միավորանոց սանդղակով 44,6 ընդհանուր միավորով առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Չինաստանը՝ 32, եւ Եվրամիությունը՝ 23,3 միավորով։ Զեկույցը հիմնված է 2020 թվականի տվյալների վրա:
Հետազոտողները պարզել են, որ ԱՄՆ-ն առաջատար է այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ներդրումները ստարտափներում եւ հետազոտությունների ու մշակումների ֆինանսավորումը:
Բայց Չինաստանը հաջողություններ է գրանցել մի շարք ոլորտներում, եւ անցյալ տարի նա աշխարհում ավելի շատ՝ 214ամենահզոր գերհամակարգիչներն է ունեցել, քան ցանկացած այլ երկիր՝ ԱՄՆ-ի 113-ի եւ ԵՄ-ի 91-ի համեմատ:
«Չինաստանի կառավարությունը ՏՏ-ն իր գլխավոր գերակայությունն է դարձրել, եւ արդյունքներն ակնհայտ են»,- ասել է Տվյալների նորարարության կենտրոնի տնօրեն եւ զեկույցի գլխավոր հեղինակ Դանիել Կաստրոն: «ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ է անում Չինաստանը, եւ արձագանքեն դրան, քանի որ այն երկրները, որոնք առաջատար են ՏՏ-ի մշակման եւ օգտագործման մեջ, կորոշեն նրա ապագան եւ զգալիորեն կբարելավեն տնտեսական մրցունակությունը, իսկ հետ մնացողները վտանգում են կորցնել մրցունակությունը»:
Ուսումնասիրությունը պարզել է նաեւ, որ Միացյալ Նահանգները «շարունակում է համաշխարհային առաջնորդ մնալ ՏՏ համակարգերի համար միկրոսխեմաներ մշակելու հարցում»:
Զեկույցում ասվում է, որ մրցունակ մնալու համար Եվրոպան պետք է ուժեղացնի հետազոտությունների համար հարկային արտոնությունները եւ ընդլայնի պետական հետազոտական ինստիտուտները, որոնք աշխատում են ՏՏ-ի ուղղությամբ:
Որպեսզի Միացյալ Նահանգները պահպանի առաջնորդի իր դիրքը, նա պետք է ուժեղացնի ՏՏ հետազոտություններին եւ ներդրմանը իր օժանդակությունը, ինչպես նաեւ ակտիվացնի ջանքերը երկրի ներսում ՏՏ ոլորտի ձեռքբերումները զարգացնելու համար` միաժամանակ գրավելով աշխարհի լավագույն տաղանդներին: