ՀՀ-ի շուրջ տարածաշրջանային լարվածությունը չի թուլանում. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Արցախյան պատերազմը տարածաշրջանում էական լիցքաթափման չբերեց, այստեղ օրեցօր մեծանում է ռազմական գործոնը: Վերջին տարիներին Թուրքիան տասն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն՝ 5 մլրդ դոլարից հասցնելով 50 մլրդ-ի, սակայն արցախյան պատերազմի ֆոնին թուրքական լիրայի անկումը վերջինիս ստիպում է այդ հարցում որոշ վերանայումներ անել:
Այս երկիրն արդեն առարկայական դժվարությունների է հանդիպում տարբեր պետություններում ռազմական ներկայություն ապահովելու իր ձգտումներն իրականացնելիս: Տարածաշրջանում ռազմական ուժի ցուցադրմամբ խմորումները շարունակվում են, ինչն առարկայական լարվածություն է առաջացնում նաև տարածաշրջանի մյուս երկրների՝ ՌԴ-ի և Իրանի համար:
Ստեղծված իրավիճակը Հայաստանին պարտադրում է մեծացնել ռազմական կարողությունների հզորացման և դիվանագիտական գործընթացները՝ մեզ համար բարենպաստ ռելսերի վրա դնելու նպատակով տարվող աշխատանքների ծավալները»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: