Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Պատերազմի ամբողջ ընթացքում 1-2 անգամ «երեւացած», իսկ հետպատերազմական շրջանում լիարժեք լռություն պահպանած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հարցազրույց է տվել՝ ինչ-որ առումով փորձելով նաեւ «մաքրվել», արդարանալ, սլաքներն այլ կողմ ուղղել:
Մասնավորաբար, նախ՝ նա նշում է, որ «պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերը անկեղծ եւ անձնազոհաբար արել են ավելին, քան հնարավոր էր՝ հանուն հաղթանակի», ապա հավելում մի միտք, որը, երեւի թե, հարցազրույցի «մեխն» է. «2015 թ.-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: