«Այս փոքրիկ հրաշքներն առանց գիտակցելու թելադրում են մի ամբողջ ընտանիքի տրամադրություն»
Հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը, որը վերջերս երկրորդ անգամ մայր է դարձել, լուսանկար է հրապարակել փոքրիկ դստեր հետ։ Երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
«Այս փոքրիկ հրաշքները առանց գիտակցելու, իրենց քնել-չքնելով, ուտել-չուտելով թելադրում են մի ամբողջ ընտանիքի տրամադրություն։ Եվ որքան էլ մամաները ջանում են, որ ոչինչ եւ ոչ մեկը չխանգարի բալիկի անուշ քունը, արի ու տես, որ հաճախ բալիկները ավելի լավ քնում են փոշեկուլի կամ վարսահարդարիչի ձայնի ներքո։
Ձայն, որն ինձ, օրինակ, միշտ նյարդայնացրել է, իսկ բալիկներին, փաստորեն հիշեցնում է մամայի փորիկի իրենց այդքան ծանոթ ու հարազատ ձայները եւ օգնում է քնել հանգիստ և խաղաղ։ Փոշեկուլի, ջրվեժի ու վարսահարդարիչի ձայնը սպիտակ աղմուկի դասական օրինակներ են։ Այո՛, աղմուկները լինում են տարբեր գույների եւ հենց սպիտակն է բալիկներին հաճախ օգնում քնել»,- գրել է նա։