Սոնա Ռուբենյանի մեղմ կերպարը
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան մոխրագույն բլուզ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել, կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան արձակել էր մազերը։ Տաղանդավոր երգչուհին կրում էր սեւ երանգի բլուզ եւ տաբատ, բաց գույնի վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Սոնան գրառում չէր կատարել։