Բելգիացի մոդելին մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում Սուրբ Սոֆիայի տաճարում կիսամերկ, ինչպես նաև Թուրքիայի դրոշին մերկ լուսանկարվելու համար
Բելգիացի մոդել Մարիսա Պապենին 7 տարվա ազատազրկում է սպառնում 2018 թվականին Թուրքիա կատարած այցի ժամանակ Սուրբ Սոֆիայի տաճարում կիսամերկ կեցվածք ընդունելու և այդպես լուսանկարվելու համար:
Մոդելը մեղադրվում է «անհամեստ պահվածքի, անպարկեշտության, ինչպես նաև պետական ինքնիշխանության խորհրդանիշները վիրավորելու համար», հաղորդում է թուրքական duvarenglish.com-ը։
Նշում է, որ մոդելը մերկ կեցվածք է ընդունել նաև թուրքական դրոշի վրա, ինչից հետո նրան ձերբակալելու հրաման է արձակվել։
Բելգիացի մոդելը հայտնի է հանրային վայրերում մերկ լուսանկարներով։