Իրանը կարող է կործանել ամերիկյան ռազմանավերը. ԻՀՊԿ հրամանատար
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ավագ հրամանատար, գեներալ Ռահիմ Նոի-Աղդամը հայտարարել է, որ թեև անցյալում ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում դիտարկվում էր որպես սպառնալիք Իրանի նկատմամբ, երկիրն այժմ կարող է կործանել ամերիկյան նավերն իր զսպող ուժի և հրթիռների շնորհիվ:
Այս մասին ԻՀՊԿ «Հազրաթ Զեյնաբ» ռազմաբազայի հրամանատարը հայտնել է երկուշաբթի «Մեհր» գործակալությունը տված հարցազրույցի ժամանակ:
Անդրադառնալով Պարսից ծոցում ԱՄՆ վերջին գործողություններին՝ գեներալը նշել է. «Աշխարհի բանակների դասակարգման մեջ ԱՄՆ զինված ուժերը ռազմածովային բազա է, այլ կերպ ասած՝ ԱՄՆ Զինուժի ողջ հզորությունը երկրի սահմաններից դուրս առաքելություններ կատարելիս նավատորմն է, որը ներառում է ռազմանավեր, ավիակիրներ, միջուկային և ոչ միջուկային նավեր»:
«Եթե ԱՄՆ ներկայությունն Իրանի մոտակա միջազգային ջրերում ժամանակին սպառնալիք էր համարվում մեր երկրի համար, այսօր մեր զսպող ուժի և «օդ-մակերևույթ», «մակերևույթ-մակերևույթ», «ցամաք-ցամաք», «ցամաք-ծով» հրթիռների շնորհիվ մենք կարող ենք կործանել ամերիկյան նավերը»,- հավելել է իրանցի գեներալը: