Ռոման մտադիր է վաճառել իր առաջատարներից մեկին
«Ռոման» մտադիր է առաջարկներ դիտարկել իր հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերի վերաբերյալ։ 34-ամյա բոսնիացու հնարավոր վաճառքի պատճառը գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ կոնֆլիկտն է։ Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։
«Ռոմայի» մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով Ջեկոն արդեն զրկվել է ավագի թևկապից։
Բոսնիացին ինքը չի այրվում «Ռոմայից» հեռանալու ցանկությամբ։ «Գայլերին» իր հավատարմությունը Ջեկոն ապացուցել է դեռ սեպտեմբերին, երբ նրանով ակտիվորեն հետաքրքրվում էր «Յուվենտուսը», բայց ֆուտբոլիստը որոշեց մնալ Հռոմում։ Իտալիայի մայրաքաղաքը Էդինը չի ուզում լքել նաև հիմա, քանի որ ընտանիքն արդեն այնտեղ է տեղավորվել։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 19-րդ տուրի՝ «Սպեցիայի» դեմ խաղում «Ռոմայի» ավագը Լորենցո Պելեգրինին էր։ Այդ խաղում «գայլերը» վերջին պահին 4-3 հաշվով հաղթանակ տարան։ Որոշիչ գոլը խփեց հենց Պելեգրինին։