ԱՄՆ-ն Բայդենի օրոք կպահպանի Չինաստանին զսպելու ուղեգիծը. փորձագետ
ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունները նախագահ Ջո Բայդենի օրոք կարող են մինչեւ որոշակի աստիճան բարելավվել, սակայն Վաշինգտոնը մտադիր չԷ թուլացնել ռազմավարական ճնշումը Պեկինի վրա եւ չի փոխի ՉԺՀ-ին զսպելու ընդհանուր ուղեգիծը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է «Տայպե» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Ցյան Ֆենը:
«Ամերիկա-չինական հարաբերությունները Բայդենի արտաքին քաղաքականության կարեւոր կետն Է, բայց նրա գլխավոր մտահոգությունը ներքին գործերն են, այլ ոչ թե դիվանագիտությունը»,-կարծում Է Ցյան Ֆենը:
«Այն, թե Բայդենը որքան պատրաստակամություն եւ ուժ ունի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առկա խնդիրները լուծելու համար, դեռեւս մեծ հարց Է»,-նշել Է վերլուծաբանը: Փորձագետի կարծիքով, Բայդենը, քաղաքական մեծ փորձ ունենալով քաղաքական տարբեր պաշտոններում, լավ գլուխ Է հանում Չինաստանի հետ կապված բոլոր հարցերից: «Միանգամայն հնարավոր Է, որ Բայդենի՝ պաշտոնն ստանձնելուց հետո ամերիկա-չինական հարաբերությունները կարող են մինչեւ որոշակի աստիճան մեղմանալ, եւ առանձին բնագավառներում երկու կողմերի միջեւ երկկողմ համագործակցությունը կարող Է աստիճանաբար վերականգնվել»,-նշել Է նա:
Բայց միեւնույն ժամանակ, կարծիք Է հայտնել Ցյան Ֆենը, «Չինաստանին զսպելու ամերիկյան ռազմավարության հիմնական տոնը սկզբունքային փոփոխությունների չի ենթարկվի»:
Փորձագետը հավելել Է, որ ավելի վաղ Բայդենը ՉԺՀ-ին համարել Է «մրցակից», այլ ոչ թե «թշնամի», բայց Բայդենի թիմը Չինաստանին թույլ չի տա, թող որ նույնիսկ «մրցակից», առաջ անցնել ԱՄՆ-ից, «նա չի թուլացնի ռազմավարական ճնշումը Չինաստանի վրա եւ չի փոխի ՉԺՀ-ին զսպելու ընդհանուր ուղեգիծը: