Իրինա Շեյքը պատմել է իր մանկության ու մոդելի կարիերայի մասին. «Սկզբում ինձ վրա ծիծաղում էին» (լուսանկարենր)
Իր 10-ամյակի կապակցությամբ V Man ամսագրի աշուն-ձմեռ համարում տեղադրվել է Իրինա Շեյքի անկեղծ ֆոտոշարքը: Ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ մոդելը հիշել է իր մանկությունը, որն անց է կացրել Չելյաբինսկի շրջանում:
«Ես մեծացել եմ Եմանժելինսկում. Դա փոքրիկ գյուղ է, շատ հասարակ ու անաղմուկ: Մենք այգի ունեինք, որտեղ ես կարտոֆիլ ու լոլիկ էի տնկում: Ես, իրականում, իսկական գյուղացի աղջիկ եմ, կարոտում եմ այդ ժամանակները, բայց ոչ թե լոլիկ տնկելը: Ես երբեք չեմ մտածել Փարիզում կամ Նյու-Յորքում ապրելու մասին: Այդ մասին ես նույնիսկ երազել չէի կարող: Բայց այդ ժամանակ արդեն գիտեի, որ մեր գյուղից գնալու եմ»:
Շեյքը պատմել է, որ մի անգամ իրեն նկատել է մոդելային գործակալության սկաուտներից մեկը և հավել է, որ իր առաջին քայլերն անելն այդքան էլ հեշտ չի եղել. «Ես մոդել դարձա ավելի ուշ: Ես համարյա 20 տարեկան էի: Ես մեկնեցի Փարիզ ու շատ վատ էի անգլերեն խոսում: Առաջին պորտֆոլիոյիս լուսանկարներում ես ինձ դուր չէի գալիս: Ես ապրում էի բնակարանում՝ այլ մոդելների հետ, և նրանք ծիծաղում էին ինձ վրա, որովհետև ես կտրուկ տարբերվում էի իրենցից: Նրանք շատ նիհար էին, իսկ ես ավելի լիքը կառուցված ունեի և արևայրուք»:
Իրինայից հետաքրքրվել են նաև իր և Քրիշտիանու Ռոնալդուի սիրավեպի վերաբերյալ, սակայն աստղը չի անկեղծացել: «Երբ ես որոշեցի, որ պետք է դառնամ հայտնի մոդել, ես հասկանում էի, որ մարդիկ պետք է հետաքրքրվեն իմ անձնական կյանքով: Դա ինձ համար շոկ էր: Իսկ եթե դու սիրում ես ինչ-որ մեկին և ձեր հարաբերությունները հիասքանչ են, դու չես զգում այդ ճնշումը, կարծես թե քո շուրջ պատի ես հանդիպում: Ամենակարևորն ինձ համար, այդ պատի ետևում մնալն է:
Ի դեպ, հենց Ռոնալդուի հայրենիքում է եղել Շեյքի՝ V Man-ի համար արված այս ֆոտոշարքը: