Այսօր Արցախի հերոս Կարեն Ջավալյանի՝ Քյոխի 50-ամյակն է
Այսօր Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն Ջավալյանի՝ Քյոխի ծննդյան տարեդարձն է:
Արցախ հերոսն այսօր տոնում է իր ծննդյան 50 ամյակը: Լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն էր արժանացրել Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ պաշտպանության բանակի հրամանատարական կետում։
Նա պատերազմից առաջ և հետո շարունակում է պահպանել այն դիրքը, որտեղ և իր մարտական ու հերոսական անցյալն է, վայրը, որտեղ հայրենասիրություն են տեսնում ու սովորում նրա զինվորները:
«Եղնիկների» լեգենդար հրամանատարը 2015 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
2016 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։