Ֆրանսիայում 3-րդ անգամ կորոնավիրուսային «ազգային արգելափակումներ» կսահմանվեն
Ֆրանսիայի գլխավոր բժշկական խորհրդականը կիրակի օրն ասել է, որ հավանաբար շուտով երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ կլինի երրորդ անգամ ազգային արգելափակումներ սահմանել, հայտնում է BBC լրատվականը:
Կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ իշխանություններին խորհրդատվություն ապահովող գիտական խորհրդի ղեկավար, պրոֆեսոր Ժան Ֆրանսուա Դելֆրասին ասել է, որ արտակարգ իրավիճակ է և շեշտել, որ այս շաբաթը շատ կարևոր է: Նա կոչ է արել կառավարությանն արագ միջոցներ ձեռնարկել` կապված կորոնավիրուսի նոր շտամի տարածման հետ:
Ըստ պրեֆեսորի հայտնած տեղեկությունների, նոր «բրիտանական» շտամի վարակման դեպքերի թիվը, Ֆրանսիայի որոշ շրջաններում, հասել է 7-ից 9-ը տոկոսի և դժվար կլինի կասեցնել տարածումը: Նա նաև նաև շեշտել է, որ եթե չխստացվեն կանոնակարգերը, ապա մարտի կեսից ֆրանսիացիները կհայտնվեն ծայրահեղ ծանր իրավիճակում:
Ակնկալվում է, որ Ֆրանսիայի կառավարության նիստը կկայանա չորեքշաբթի օրը` հետագա միջոցառումների անհրաժեշտության մասին խոսելու նպատակով:
Վերջին յոթ օրերին վարակման միջին ցուցանիշը գերազանցում է 20 հազարը, իսկ մահացություների թիվն անցել է 73 հազարը: Ըստ նոր կանոնների, ԵՄ անդամ այլ պետություններից օդային ճանապարհով երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է Covid-19 թեստի բացասական արդյունք ներկայացնել, ինչը, սակայն, պարտադիր չէ ցամաքային ճանապարհով մուտք գործող անձանց համար: