Այսօր Վիսոցկու ծննդյան օրն է (Տեսանյութեր)
Այսօր նշանավոր երգիչ, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1938թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա՝ Մոսկվայում:
Չնայած անտեսված էր սովետական իշխանությունների կողմից, Վիսոցկին, դեռևս կենդանության օրոք, ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում:
Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում։ Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի:
Մահացել է 1980թ.։