Իբրահիմովիչը ճաղատ է դարձել (Լուսանկար)
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներկայացրել է իր նոր ոճը: 39-ամյա ֆուտբոլիստը Ինստագրամում հրապարակել է լուսանկար, որտեղ ճաղատ է:
«Վա-բանկ»,- լուսանկարին կից գրել է Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 14 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ: